Ավարտվեց շախմատի Աբու Դաբիի գավաթի խաղարկությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկած գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը, որոնք հավակնում էին մրցանակային տեղերի, եզրափակիչ տուրում անհաջողության մատնվեցին եւ 6,0-ական միավորով ոչ միայն պատվո պատվանդան չբարձրացան, այլեւ դուրս մնացին առաջատարների տասնյակից: Վլադիմիրը բավարարվեց 13-րդ, Տիգրանը՝ 14-րդ հորիզոնականով: Մեր երրորդ գրոսմայստերը՝ Հովհաննես Գաբուզյանը, տեղ զբաղեցրեց չորրորդ տասնյակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chess-results.com-ի