Օգոստոսի 28-ին Լեհաստանի Բիալիստոկ քաղաքի Օպերայի և ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցավ մեծ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը կազմակերպվել էր Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կողմից իրականացվող «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում: Համերգը, ինչպես նաև «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում իրականացվող մյուս բոլոր մշակութային միջոցառումներն իրականացվում էին Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո:
Համերգի ընթացքում Պոդլավսկեի օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և «Կլեզմաֆոր» էստրադային խմբի համատեղ կատարմամբ ներկայացվեցին հայ ճանաչված արվեստագետների ստեղծագործությունները՝ յուրօրինակ մեկնաբանություններով և մշակումներով, ինչպես նաև ազգային նվագարանների կիրառմամբ:
Համերգից առաջ ներկաներին ողջունեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և Բիալիստոկի քաղաքապետ Թադեուշ Տրոսկոլասկին:
Նույն օրը տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Բիալիստոկի քաղաքապետ Թադեուշ Տրոսկոլասկին և Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության Ազգային մշակութային կենտրոնի փոխտնօրեն Կազիմեժ Մոնկիևիչը, դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարությանը, ինչպես նաև Բիալսիտոկի քաղաքային իշխանություններին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի կազմակերպման համար:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ