Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը, ով վերջերս ընտանիքի անդամների հետ բնակության էր տեղափոխվել Արցախ, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ստերլիգովը Երեւանից մեկնել է Մոսկվա եւ ձերբակալվել է ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից օդանավակայանի սահմանային անցակետում:
Գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովի խոսքերով, նրան ձերբակալել են ոչ թե միջազգային, այլ ԱՊՀ-ի տարածքում միջպետական հետախուզման շրջանակներում:
Մանրամասներին կարող եք ծանոթանա Gala.am-ի կայքում