Այսօր ՝օգոստոսի 31-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը իրազեկման ակցիա էր կազմակերպել՝ քաղաքացիներին տեղեկացնելու, որ վաղը՝ 16.00-ին երիտասարդների համախմբում է լինելու Սիրահարների այգում՝ հոսանքի գնի բարձրացման դեմ:
Երիտասարդները Ազատության հրապարակից երթով շարժվեցին Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Մաշտոցի պողոտա:
Կարդացեք նաև
Նրանք թռուցիկներ էին բաժանում քաղաքացիներին եւ հորդորում միանալ պայքարին: Քաղաքացիները հիմնականում վերցնում էին թռուցիկները, իսկ երբ չէին վերցնում՝ ակցիայի մասնակիցները նետում էին. «Ձեր լույսը չի՞ թանկանալու, թե՞ դուք չեք մուծում»:
Ազատության հրապարակում երթն ուղեկցում էր երկու ոստիկան, նրանց թիվը գնալով ավելանում էր եւ Մաշտոցի պողոտայում արդեն հասավ մեկ տասնյակի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ