Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյան. «Հոսանքի 6.93 դրամը սուբսիդավորվելու է մինչեւ խորհրդատվության ավարտը». (Տեսանյութ)

Օգոստոս 31,2015 18:20

Նախարարը վստահեցնում է, որ խոշոր բիզնեսը չի սուբսիդավորվելու

Էլեկտրաէներգիայի 6.93 դրամ թանկացման սուբսիդավորումը կատարվելու է մինչեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողից հրավիրած խորհրդատվական ընկերության աշխատանքների ավարտը: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքերով՝ սուբսիդավորումը, ինչպես այսօր կառավարության նիստին որոշվեց,  տրամադրվելու է բնակչությանն ամբողջությամբ, իսկ մինչեւ 500 կվտ/ժ ծախսող փոքր ու միջին ձեռնարկություններին՝ 250 կվտ/ժ ծավալով. «Խոշոր բիզնեսը չի սուբսիդավորվելու»:

Դիտարկմանը՝ խոսք էր գնում, որ սուբսիդավորումը կլինի մինչեւ ՀԷՑ-ի աուդիտի ավարտը, Զախարյանն ասաց. «ՀԷՑ-ի աուդիտի հետ սա կապված չէ: ՀԷՑ-ի աուդիտի համար ուրբաթ օրը մրցույթի հայտարարություն է արվել, մինչեւ սեպտեմբերի վերջ ովքեր կուզեն, կարող են հայտ ներկայացնել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31