Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին խոսելիս վստահեցրել էր, որ աշնանն ինքը կրկին հրապարակ է հանելու հանրությանը՝ սահմանադրական փոփոխությունների դեմ:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց առաջին նախագահի մտադրությանը. «Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ փորձերը բավականին կատարել է, իր մոտ պարզապես չի ստացվում, որովհետեւ դրա համար չկան պատճառներ եւ հիմքեր: Դրա համար էլ իր մոտ չի ստացվում: Ինքը բավականին կայացած, բազմափորձ քաղաքական գործիչ է, եթե դրա հիմքերը լիներ, նա կարող էր անել: Բայց տեսնում եք, որ չկան հիմքերը: Նա բազմիցս ձախողվել է, այս անգամ էլ կձախողվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ