Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հաստատված հաստիքը կա, փողը գնում ա, ո՞նց չի գնում». Հ. Աբրահամյանը՝ Ճշմարիտյանին

Օգոստոս 31,2015 16:35

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հավանություն տալ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկություններին:

Նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանն ասաց, թե սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դեռեւս առաջարկություններ են ներկայացվում: Նա ժամանակ խնդրեց բոլոր առաջարկությունները ի մի բերելու համար:

Hovik-Abrahamyan

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, թե փոխնախարարի հետ երեկ վեց ժամ քննարկել են հարցը, եւ կան առաջարկություններ, որոնք արժանի են քննարկման: Նա ասաց, որ մի քանի օր քննարկելուց հետո ինքը կստորագրի փաստաթուղթը եւ այն կներկայացվի ԱԺ:

Ուշագրավ երկխոսություն ծավալվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի միջեւ: Խոսքը Հայաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև նախատեսված ստորագրվելիք առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ համաձայնագրին էր վերաբերում, որը մշակվել է Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով:

Հովիկ Աբրահամյանը Ճշմարիտյանից հետաքրքրվեց, թե քանի երկրում Հայաստանն ունի առևտրային ներկայացուցչություն եւ ի՞նչ արդյունք են տալիս այդ ներկայացուցչությունները Հայաստանին: Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց, թե ներկայացուցչություններ ունեն Եվրամիությունում, ԱՄՆ-ում, Մոսկվայում, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում:

Հովիկ Աբրահամյանը հարցրեց՝ «Ուրիշ երկրների դեսպանները մտնում են մեր երկիր, ուզում են ներդրումներ տանեն: Մի հատ տեսնենք՝ էս մարդիկ ինչ-որ բան անո՞ւմ են»,- նշեց վարչապետը:

Ի պատասխան՝ Կարեն ճշմարիտյանը նշեց, որ ակտիվ գործում է Մոսկվայի ներկայացուցչությունը, իսկ ԱՄՆ-ում հաստիքը կա, բայց թափուր է, ներկայացուցիչ չկա: «Եթե հաստիք չկա, չենք ֆինանսավորո՞ւմ»,- հարցրեց վարչապետը:

Կարեն Ճշմարիտյանը կասկածելով ասաց, որ եթե մարդ չկա, ուրեմն ֆինանսավորում էլ չի լինում հավանաբար: «Եթե հաստատված հաստիքը կա, փողը գնում ա, ո՞նց չի գնում: Պարոն Խաչատրյան, մի հատ նայեք»,- ֆինանսների նախարարին դիմելով ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նաեւ նշեց, որ առևտրային ներկայացուցիչները պետք է անպայման ներդրումներ բերեն Հայաստան, պետք է քննարկել հարցը. «Մենք տեսնում ենք այլ երկրների դեսպաններն ինչ են անում մեր երկրում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31