Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դիմում վարչապետին. Կառավարության շահերից է բխում վառելիքի շուկայի վիճակը կարգավորելը

Օգոստոս 31,2015 16:24

Հայաստանի Հանրապետության վարչապետ

պարոն Հովիկ Աբրահամյանին

 

Հարգարժան պարոն վարչապետ

Դիմում ենք Ձեզ հանրապետության բնակչության համար կենսական նշանակության ևս մեկ հարցի վերաբերյալ:

Այն, որ Էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացման պատճառներից մեկը հայաստանյան շուկայում նավթամթերքի գների անհամաչափ և տնտեսապես չհիմնավորված բարձր գինն է, կասկած չի հարուցում: Փորձագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2014թ. հունվարից, երբ Ռուսաստանը սկսեց Հայաստանին մատակարարել գազ և նավթամթերք նախատեսվածից 30 տոկոս ցածր գնով, նրա բյուջեն տարեկան կտրվածքով զրկվեց համապատասխանաբար 104 և 48 մլն. դոլարից, Հայաստանի շուկայում ոչ բնական գազը և ոչ էլ նավթամթերքը, հատկապես՝ բենզինն ու դիզվառելիքը գնի իջեցում չարձանագրեցին:

Ավելին, երբ նավթի գինը համաշխարհային շուկայում 115 դոլարից իջավ մինչև 45-50 դոլար, Հայաստանի շուկան կրկին խուլ և կույր մնաց գների այդ լրջագույն տատանումների հանդեպ: Անգամ պարզ տրամաբանության թելադրմամբ, վառելիքի, հատկապես՝ բենզինի գինը պետք է որ կազմեր առնվազն 250-300 դրամի չափ՝ այսօրվա 430-500 դրամի փոխարեն: Արդյո±ք պատկան մարմինները հետաքրքրվեցին, թե ու±մ գրպանն է լցվում առաջացող գերշահույթը: Արդյո±ք Ձեզ, պարոն վարչապետ, չի մտահոգում այն փաստը, որ միայն վառելիքի գնի իջեցման հաշվին տնտեսությունը իրական աշխուժություն կապրեր, իսկ բնակչությունը վերջապես կտեսներ գների անկում:

Օրինակ գյուղատնտեսության բնագավառում ջրի և վառելիքի գինը մեծ տեսակարար կշիռ է կազմում արտադրանքի ինքնարժեքի մեջ: Վառելիքի՝ 150 դրամից ոչ պակաս իջեցումը հնարավորություն կտար հողը մշակողին անհամեմատ ավելի մեծ հողակտորներ մշակել, հետևաբար ավելի առատ բերք ստանալ և դրանով իսկ իջեցնել գյուղմթերքի ինքնարժեքը: Հասկանալի է, որ եկամուտների ավելացումն էլ իր հերթին լրջագույնս կշտկեր գյուղաբնակի սոցիալական վիճակը:

Նույնը կարելի է ասել նաև արդյունաբերության ոլորտի աշխատողների մասին, ուր վառելիքի գնի իջեցումը բարերար ազդեցություն կունենար հումքի և փոխադրամիջոցների ինքնարժեքի վրա:

Ի դեպ, այն, որ վառելիքի շուկայում փաստացի մենաշնորհն է թելադրում գները, կասկածից վեր է, ինչը հաստատվում է վառելիքի լցակայանների միանման գներով: Իսկ այն բոլոր ծիծաղ առաջացնող <<փաստարկները>> թե գները չեն իջնում, որովհետև նախօրոք մեծաքանակ պաշարներ են գնվել, բացարձակ դեմագոգիա է, քանի որ մեկ ու կես տարով այդպիսի քանակությամբ վառելիք միանգամից Հայաստան չի բերվում: Առավել ևս, որ բիզնեսի շահից բխում է միայն ու միայն էժան ապրանք ձեռք բերելը:

Դիմելով Ձեզ, գտնում ենք, որ ՀՀ կառավարության շահերից է բխում անհապաղ և համապատասխան գործողություններով կարգավորելու վառելիքի շուկայի վիճակը:

Եթե կառավարությունը շուկայում առկա չարաշահումները բացահայտելու օպերատիվ միջոցներ չձեռնարկի և իրավապահ մարմիններին չհանձնարարի ստուգել և պատժել նման վիճակ ստեղծողներին, ապա մենք այն կգնահատենք որպես իշխանության անկարողություն կամ չկամություն և հասարակայնությանը դեկլարատիվ հայտարարություններով սնում: Մենք չէ, որ կառավարությանը պետք է մատնանշեինք առնվազն մեկուկես տարի գոյություն ունեցող մեղմ ասած անբնական վիճակը, որ տիրում է վառելիքի շուկայում, ինչը արդարացի վրդովմունք է առաջացնում հասարակության շրջանում:

Ակնկալում ենք Ձեր համապատասխան արագ արձագանքը:

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության

նախագահության անունից

Արամ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31