Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտի և կապի նախարարությունը խախտել է քաղաքացիների իրավունքը՝ նրանց դիմումն անպատասխան թողնելով

Օգոստոս 31,2015 16:22

Տրանսպորտի և կապի նախարարության «Հատուկ կապ» ՓԲԸ-ի աշխատակիցներ Սարիբեկ Մկրտչյանի և Անանիա Մարգարյանը դիմել են Օմբուդսմենին՝ նշելով, որ իրենց պակաս վճարված աշխատավարձի և հավելավճարների գումարների վճարման կապակցությամբ դեռևս ապրիլին դիմել էին Նախարարություն, սակայն մինչ օրս այնտեղից որևէ պատասխան չեն ստացել:

Նախարարությունից Օմբուդսմենին տեղեկացրել են, որ դիմումատուների խնդիրները քաղաքացիաիրավական բնույթ ունեն և չեն առնչվում Նախարարության գործառույթներին: Տեղեկացրել են նաև, որ «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերությունից քաղաքացիներին պարզաբանումներ են տրամադրվել, սակայն միայն հունիս ամսին:

Արդյունքում. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսանում անձի դիմումը, բողոքը: Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի ուժով` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է, որից բխում է, որ ներկայացված դիմումին անհրաժեշտ է պատասխանել 30-օրյա ժամկետում: Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի` վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից: Իսկ 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

Այսպիսով, Ս. Մկրտչյանին և Ա. Մարգարյանին իրենց դիմումի կապակցությամբ Տրանսպորտի և կապի նախարարությունից օրենքով սահմանված ժամկետում չի տրվել պատշաճ պատասխան, մասնավորապես՝ քաղաքացիների 2015 թվականի ապրիլ ամսվա դիմումին պատասխանվել է նույն թվականի հունիս ամսին, այն էլ ոչ թե դիմումը հասցեագրված մարմին կողմից, այլ «Հատուկ կապ» ՓԲԸ-ի կողմից: Արդյունքում խախտվել է վերջիններիս՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքները, ինչի կապակցությամբ էլ Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում:

Օմբուդսմենը Նախարարությանն առաջարկում է ապահովել քաղաքացիների դիմումի պատշաճ ընթացքը և ձեռնարկել արդյունավետ ու բավարար միջոցներ հետագայում նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ:

 

Օմբուդսմենի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31