Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Հովհաննիսյան. «Համընդհանուր ներառման ծրագիրը սկսվելու է Սյունիքի մարզից»

Օգոստոս 31,2015 14:47

«Համընդհանուր ներառման ենք գնում»,- օգոստոսի 31-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ  մինչեւ 2025 թվականը Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցները լինելու են ներառական դպրոցներ, եւ կրթության եւ գիտության նախարարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է կատարում:

Նարինե Հովհաննիսյանը նկատեց, որ եթե 5-6 տարի առաջ Հայաստանում կար 53 հատուկ դպրոց, այսօր դրանց թիվը կրճատվել է եւ գործում է միայն 23-ը, նրա կանխատեսմամբ՝ 10 տարի անց՝ 2015 թվականին, նրանք կարող են լինել ընդամենը 2-3-ը. «Այսինքն՝ այսպես թե այնպես գործընթացը սկսվել է եւ շարունակվելու է: Այդ դպրոցներ ազատ է մուտքը երեխաների համար, եւ այդ երեխաները բոլորի նման ստանալու են համապատասխան կրթություն: Սա է մեր քաղաքականությունը, սա է մեր գերակա խնդիրը եւ այլեւս ոչ մի ետդարձի ճանապարհ չկա, այս երեխաները պետք է սովորեն բոլորի հետ, կրթություն բոլորի համար»:

Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ ծրագիրը սկսվելու է Սյունիքի մարզից. «Եվ մարզ առ մարզ  ներառելով երեխաներին հանրակրթության մեջ, ստեղծելով համապատասխան պայմաններ, գնում ենք առաջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31