Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԿԳ նախարարը քաղաքացի է, եւ ինքն է որոշում իր երեխաների ուսումնական հաստատությունը»

Օգոստոս 31,2015 14:15

Ոչ պետական դպրոցների թիվը կրճատվել է: Օգոստոսի 31-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ոչ պետական դպրոցների հաճախումը նվազագույն թիվ է կազմում: Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ ոչ պետական դպրոցները չեն խանգարում պետական դպրոցներին. «Յուրաքանչյուրը իրավունք ունի ունենալ ոչ պետական դպրոց, եւ եթե այդ դպրոցը լիցենզավորված է, ապա այն կարող է աշխատել: Այսպիսի խնդիր այսօր դրված չէ, եւ կարող են բացվել ոչ պետական դպրոցներ: Մինչեւ սեպտեմբերի 10-ը պարզ կլինի թվաքանակը, բայց շատ չի թիվը, կարող է նաեւ շատ լինել, այսինքն՝ դրանք սահմանային տեղերով են, եւ ըստ սահմանային տեղերի՝ ոչ պետական դպրոցները կարող են ընդունել աշակերտներ, նման խնդիր չի դրվում, ազատ է ծնողը, ինքը կարող է ընտրել ոչ պետական դպրոց կամ պետական դպրոց»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի երեխաները հաճախում են ոչ պետական դպրոց՝ նա ասաց. «Կրթության եւ գիտության նախարարը քաղաքացի է, եւ ինքն է որոշում իր երեխաների ուսումնական հաստատությունը: Ե՛վ ոչ պետական դպրոցում կարող են սովորել այդ երեխաները, ե՛ւ պետական, այդ երեխաները նույնպես մեր քաղաքացիներին են»:

Հարցին, թե դա չի՞ նշանակում, որ նախարարը իր երեխաների կրթությունը չի վստահում պետական դպրոցներին, Նարինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա վստահելու խնդիր չի, դա ցանկության խնդիր է: Ես չէի ասի, որ երբ նախարարը իր երեխաներին տարել է այդ դպրոց, դրանից հետո այդ դպրոցի առաջին դասարանցիները բազմապատկվել են կամ թիվը ավելացել է, ոչինչ չի կատարվել. եթե պետք է գար այդքան երեխա, ապա շարունակությունը եղել է այնպես, ինչպես պետք է լիներ այդ դպրոցի ընդունելությունը: Այդպիսի ընդունելություն է կատարվել նաեւ «Քվանտ» վարժարանում, նաեւ «Ուսում» ոչ պետական դպրոցում՝ դպրոցներ, որոնք շատ ավելի շատ առաջին դասարանցիներ են ընդունում, ունենք այդպիսի դպրոցներ, որոնք մրցակցության մեջ արդեն ունեն որոշակի վարկանիշ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հանրապետության առաջին դեմքը բուժվում է արտասահմանում, կրթության նախարարն իր երեխաներին տալիս է ոչ պետական դպրոց: Բա ո՞վ պիտի բուժվի Հայաստանում, ո՞ւմ երեխաները պիտի հաճախեն պետական դպրոց: Նախարարը, այն էլ կրթության, քաղաքացի է, բայց ոչ սովորական: Ինչքան որ արտոնություններից օգտվել կա, դրանից ավելի էլ պարտականություններ կան: Չես կարող համ լինել նախարար, համ էլ երեխաներդ պետական դպրոց չգնան: Բայց դե ցավոք, այս կարգի բաները հայերի համար չեն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31