Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ը բաց մրցույթ է հայտարարել աուդիտորական ծառայությունների մատուցման համար

Օգոստոս 31,2015 13:53

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) բաց մրցույթ է հայտարարել աուդիտորական ծառայությունների մատուցման համար:

ՀԷՑ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում ասվում է, որ «ՀԷՑ-ի 2009-2014 թվականների ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը» պատրաստվել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով: Մասնակիցներին ներկայացվող պահանջները ներառված են մրցութային փաստաթղթերում։

«Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները։ Նախնական գնահատականներով աուդիտի անցկացման ժամկետը կկազմի երեք ամիս: Մրցութային հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ քան 2015 թվականի սեպտեմբերի 30-ի 10:00», – ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, ի պատասխան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու մասին՝ նշելով, որ մինչև աուդիտի ավարտը էլեկտրաէներգիայի թանկացման բեռն իր վրա կվերցնի Հայաստանի կառավարությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31