«Նմանատիպ օրերին, որպես կանոն, հակառակորդը կտրուկ ակտիվանում է, ծանոթ ձեռագիր է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ եւ ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը`պատասխանելով հարցին` առաջիկայում, ԼՂՀ անկախության օրվա տոնակատարությունների առիթով պետք չէ՞ սպասել սահմաններում լարված իրավիճակի: «Բնական է, որ այդ մասին գիտեն «համապատասխան վայրերում». հայկական ստորաբաժանումները մշտապես պատրաստ են հակառակորդի ցանկացած անակնկալներին»,- ասաց մեր զրուցակիցը:
«Առավոտ» օրաթերթ
29.08..2015