Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիճաբանություն և կրակոց Ամիրյան փողոցում. հարուցվել է քրեական գործ

Օգոստոս 31,2015 12:52

ՀՀ քննչական կոմիտեի Երևան  քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ:

2015թ. օգոստոսի 30-ին` ժամը 22:10-ին, ահազանգ է ստացվել, որ  Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել ,հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով  մարմնական վնասվածքներով թիվ 1-ին համալսարանական բժշկական կլինիկա է տեղափոխվել երկու անձ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են «Վոլտրան» տեսակի ատրճանակ, 1 փամփուշտ և 1 պարկուճ:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ):

Նախաքննությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատաձգաբանական և դատամատնադրոշմային համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, ինչպես նաև՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31