Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կիմ Բալայան. «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը չի կատարել նախագահի հրամանագիրը»

Օգոստոս 31,2015 12:31

Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը սխալ է վարվել: «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Բալայանն ասաց. «Հանձնաժողովում անհատապես բոլորին ճանաչում եմ, բայց ինչպե՞ս է ստացվել նման դեպք, որ բարեփոխման մասին խոսք չկար ՀՀ նախագահի հրամանագրում, այլ կար ընդամենը մեկ սկզբունքային խնդիր, այն է` ներկայացնել բարեփոխումների նախագիծ, բայց ստացվում է` նախագահի հրամանագիրը չի կատարվել, քանի որ ոչ թե բարեփոխումների նախագիծ է ներկայացվել, այլ սահմանադրության նոր տեքստ»: Հարցին՝ հետևաբար հանձնաժողովը սխա՞լ է գործել, պարոն Բալայանն ասաց. «Իրավական տեսակետից ես ասացի, որ սա սահմանադրական բարեփոխումների նախագիծ չէ, այլ նոր Սահմանադրության նախագիծ, հետևությունները թողնում եմ ձեզ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31