Քանի դեռ գոյություն ունի Թուրքիան, Ադրբեջանի սահմաններին ոչ մի խնդիր չի կարող լինել: Այս հայտարարությունն, ըստ «Anadolu» գործակալության, Անկախության օրվա առթիվ Անկարայի նախագահական պալատում պաշտոնական ընդունելության ընթացքում լրագրողների հետ զրույցում արել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Ես ողջունում եմ եղբայրական Ադրբեջանին: Քանի դեռ գոյություն ունի Թուրքիան, Ադրբեջանի սահմաններին ոչ մի խնդիր չի կարող լինել: Մենք միշտ միասին կլինենք: Սա նաեւ Ադրբեջանի տոնն է: Ադրբեջանի ցանկացած տոն, տոն է նաեւ Թուրքիայի համար»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ