Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միայն Ռուսաստանն է շահագրգռված, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը չավարտվի պատերազմով. Trend.az

Օգոստոս 31,2015 12:13

Այս անգամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու ծրագրված չէ, եւ անսպասելի է նաեւ նրա աշխատակազմի համար: Դեռ օգոստոսի 27-ին օրակարգում Ադրբեջան այցը չի եղել, իսկ 28-ին Լավրովը որոշել է Բաքվում հանդիպել իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:

Trend.az-ի վերլուծաբան, մեկնաբան Էլմիրա Թարիվերդիեւան գրել է, որ թեեւ ռուսական մամուլում անմիջապես մեկնաբանություններ հայտնվեցին այն մասին, որ Լավրովի այցը միայն մասամբ է նվիրված լինելու Ղարաբաղին, ամեն ինչ տանում է նրան, որ հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկումն է լինելու ԱԳ նախարարների հանդիպման գլխավոր թեման:

Թարվերդիեւան իր կարծիքը հիմնավորում է մի քանի փաստարկներով: Նա գրել է, որ առաջին հերթին այս հանդիպումը կապված է վերջին շրջանում սահմանային լարվածության եւ մի քանի զինվորների զոհվելու հետ: «Այս հակամարտությունը պարբերաբար թեժանում է եւ միջնորդների մասնակցությունը գործընթացում ոչ թե ձեւական է, այլ՝ պարտադիր»,- գրել է նա եւ հավելել, որ այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվություն չի ցուցաբերում: «Նրանց բոլոր հայտարարություններն անցածների կրկնությունն են: ՄԽ համանախագահները կրկնում են իրենց անհանգստության մասին եւ նույն բանն են կոչ անում»:

Trend.az-ի վերլուծաբանը նաեւ նշել է, որ համանախագահ երկրներից միայն Ռուսաստանն է շահագրգռված, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արդեն 20 տարի տեւած հակամարտությունը չավարտվի լայնամասշտաբ պատերազմով. «Չափից ավելի շատ լուրջ հակամարտություններ են վերջերս տեղի ունեցել Մոսկվայի շահերի գոտիներում եւ այսօր Կրեմլը ոչ ուժ, ոչ էլ միջոցներ ունի Հայաստանի անվտանգության հարցերը լուծելու համար»:

Էլմիրա Թարիվերդիեւան եզրակացրել է, որ մշտապես տեղի ունեցող զինված բախումները խոսում են միջանկյալ լուծում գտնելու անհրաժեշտության մասին, որը ինչը որոշ ժամանակով կհետաձգի տարածաշրջանի կայունությանը սպառնացող վտանգը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31