Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանություն. 5-օրյա ժամկետը պահպանել ենք

Օգոստոս 31,2015 14:00

«Առավոտ» օրաթերթի օգոստոսի 28-ի համարում հրապարակվել է «Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողների փոխհատուցումը ինչ միջոցներով է եղել» վերնագրով հոդված: Հոդվածագիրը նշում է, թե ՀՀ ոստիկանությունը իբր խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով գրավոր հարցման պատասխանի համար սահմանված 5–օրյա ժամկետը:

Պարզաբանենք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան Գեւորգ Հայրապետյանի 05.08.2015թ. թվագրված գրավոր հարցումը ՀՀ ոստիկանության ընդհանուր քարտուղարությունում մուտքագրվել է 06.08.2015թ: Նույն օրը հարցումը սահմանված կարգով մակագրվել է Իրավաբանական վարչությանը: Հարցման գրավոր պատասխանը Իրավաբանական վարչությունից ելքագրվել է հաջորդ օրը՝ 07.08.2015թ: Հաջորդ երկու օրերը (08.08-09.08) եղել են ոչ աշխատանքային, ուստի կապի ծառայության աշխատակիցը հարցման պատասխանը «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունք է հանձնել 10.08.2015թ:

Ընդ որում, որպես տեղեկատվության տնօրինող, ՀՀ ոստիկանությունը իրավասու է եղել նշված հարցմանը պատասխանել նույնիսկ 11.08.2015թ: Այսպիսով՝ գրավոր հարցման պատասխանի համար օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը պահպանվել է:
Նշենք նաեւ, որ ՀՀ ոստիկանությունում կրկնակի հարցումը ստացվել է օգոստոսի 27-ին:

«Առավոտ» օրաթերթ
29.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31