Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Ղալումյանին սատարող ԲՀԿ-ականները կհեռացվեն կուսակցությունից

Օգոստոս 31,2015 11:22

Սեպտեմբերի 13-ին Իջեւանում քաղաքապետի ընտրություններ են։ Հայտնի է, որ գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը, որը նախորդ ընտրություններում քաղաքապետ դարձավ բացառապես ԲՀԿ-ի աջակցությամբ՝ դուրս է եկել կուսակցությունից եւ անդամակցել ՀՀԿ-ին։ Իջեւանում ԲՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու՝ Aravot.am-ի հարցին, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը պատասխանեց. «Կարծում եմ՝ պատասխանը պարզ պիտի լինի բոլորի համար։ Բնականաբար, ԲՀԿ-ն չի սատարելու Վարդան Ղալումյանին եւ դա միանգամայն հասկանալի է։ Ավելին, ԲՀԿ Իջեւանի մեր կառույցին հստակ հանձնարարական է տրված՝ ընտրական հանձնաժողովներում ապահովել արդար եւ ազատ ընտրություն։

Ինչպես նշեցի՝ կուսակցությունը Վարդան Ղալումյանին սատարելու որոշում չունի, եւ ԲՀԿ այն անդամը, որն ինչ-որ կերպ կաջակցի Վարդան Ղալումյանին՝ անմիջապես կհեռացվի կուսակցության շարքերից։ Սա, վստահաբար, արդար որոշում է, եւ մենք մեր րոպե անգամ չենք կասկածում, որ Իջեւանի կառույցի ԲՀԿ անդամները արժանապատիվ կուսակցականներ են, եւ ամեն ինչ հրաշալի հասկանում են»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ijevanci says:

    Հարգելի պարոն Վահան Բաբայան, տեղեկացնում եմ Ձեզ,որ Իջևանի ԲՀԿ-ի գրասենյակը իր ամբողջ ներուժով սատարում է Վարդան Ղալումյան թեկնածուին: Եթե ԲՀԿ-ն նման որոշում ունի ուրեմն, Երևանից մարդ ուղարկեք, որպեսզի Ձեր Իջևանի ԲՀԿ-ի գրասենյակի դուռը փակի, քանի որ բոլորն էլ պետք է հեռացվեն կուսակցությունից,կուսակցության որոշմանը հակառակ գնալու համար: Խոսելիս գոնե հասկանալով խոսեք?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31