Այսօր վաղ առավոտյան Գյումրիի Լալայան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել էր երիտասարդ տղայի դի. նա եղել էր ծառից կախված վիճակում:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ երիտասարդը 1990 թվականին ծնված, հոգեբուժանարանում հաշվառված Հայկ Զաքոյանն է: Այս պահին նախապատրաստվում են նյութեր:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ