Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարգևատրեց լավագույն աշխատակիցներին ու մասնաճյուղը հաճախորդների հետ աշխատանքի համար

Օգոստոս 31,2015 11:03

ՎՏԲ-Հայաստան Բանկը 3 ամիսների ընթացքում իր 65 մասնաճյուղերի միջև անցկացրել է ֆիզիկական անձանց ՀՀ դրամով ժամկետային ավանդների պորտֆելի առավելագույն տոկոսային աճ ապահովելու մրցույթ:

Բանկի մասնաճյուղերի միջև անցկացված մրցույթի հաղթող է ճանաչվել «Ջերմուկ» մասնաճյուղը, որն ապահովել է ավանդների պորտֆելի եռակի աճ:

Մրցույթի անցկացման ընթացքում ամեն ամիս ֆիզիկական անձանցից միջոցների ներգրավման մեջ լավագույն աշխատակիցներ են ճանաչվել Call Center-ի աշխատակիցներ Ինգա Արշակյանը, Լիլիթ Հովհաննիսյանն ու Լալա Գասպարյանը:

Մասնաճյուղի լավագույն ղեկավար է դարձել «Ջերմուկ» մասնաճյուղի կառավարիչ Հռիփսիմե Սմբատյանը:

Բոլոր աշխատակիցները, ովքեր դրսևորել են պլանային ցուցանիշների կատարման լավագույն ցուցանիշ, ստացել են պարգևներ, իսկ լավագույն մասնաճյուղը` նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության գավաթ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ եռանդ է ներդնում իր աշխատակիցներին մոտիվացնելու գործում: Շատ հաճելի է տեսնել նրանց նվիրվածությունը գործին և կատարելագործվելու ձգտումը: Իսկ ղեկավարությունն իր հերթին կհոգա աշխատակիցների բարեկեցությունը` ընձեռելով կարիերայի աճի հնարավորություն: Շնորհակալ եմ մեր համախմբված թիմին որակյալ աշխատանքի համար և կոչ եմ անում չթուլացնել տեմպը»:

VTB_1

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31