Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սննդային թունավորման դեպք Գյումրիում. 35-ամյա կնոջ վիճակը ծանր է

Օգոստոս 31,2015 10:51

Գյումրի բժշկական կենտրոնի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարեկ Կիրակոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեկ ժամը 12:45-ին հիվանդանոց է ընդունվել բուտուլիզմ ախտորոշումով քաղաքացի:

Հիշեցնենք, որ բուտուլիզմը սննդային թունավորում է:

Թունավորվածը 1980 թվականին ծնված Գյումրի քաղաքի բնակիչ Քրիստինե Սարուխանյանն է: Նա ամսի 29-ի ցերեկը վարունգի թթու է կերել, ուտելուց հետո իրեն շատ վատ է զգացել, սկսվել են որովայնի ցավեր, սրտխառնոց, երկտեսություն, դժվարաշնչություն: Մեկ օր անց նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն:

Նա այժմ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31