Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յունիբանկին հանձնվեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր

Օգոստոս 31,2015 10:43

Յունիբանկը հաջողությամբ ավարտեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրման աշխատանքները: Գործընթացն իրականացվել է «Բյուրո Վերիտաս» ֆրանսիական ընկերության աջակցությամբ, որը հանդիսանում է սերտիֆիկացման ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը: Այսօր ընկերության ներկայացուցիչները Յունիբանկին հանձնեցին ISO 27001:2013 ստանդարտին համապատասխանության հավաստագիր:

Տեղեկատվական անվտանգության ապահովումը մշտապես եղել է Յունիբանկի ուշադրության կենտրոնում: ISO 27001:2013 ստանդարտը ևս մեկ քայլ է կառավարման գործընթացների արդյունավետության և տեղեկատվական համակարգերի անվտանգության բարձրացման ուղղությամբ:

Ինչպես նշեց Յունիբանկի Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն-Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ղեկավար Լուսինե Սիմոնյանը, ISO 27001:2013 ստանդարտը ենթադրում է տեղեկատվական անվտանգության կառավարման ներդրում, այդ թվում` անընդհատության ապահովում բոլոր բիզնես գործընթացներում: Այդ նպատակով բանկը ստեղծել է պահուստային տարածք և տեղեկատվական համակարգեր: «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը ընդհանուր կառավարման համակարգի մաս է, որը հիմնված է բիզնես ռիսկերի գնահատման վրա և ստեղծված է  տեղեկատվական անվտանգության մեխանիզմների մշակման, ներդրման, մշտադիտարկման և բարելավման նպատակով: Այս ստանդարտն ուղղված է տեղեկատվության գաղտնիության մակարդակի բարձրացմանը, ամբողջականության և հասանելիության ապահովմանը», – ընդգծեց Լ.Սիմոնյանը:

«Բյուրո Վերիտաս» ընկերության տարածքային զարգացման ղեկավար Ստեփան Բարաքիանի խոսքով, ISO 27001:2013 ստանդարտի հավաստագիրը փաստում է, որ տեղեկատվական ռիսկերը Յունիբանկում արդյունավետ կառավարվում և վերահսկվում են: «Ծրագիրը հաջողությամբ իրականացվեց և վստահ եմ, որ այն շարունակելու է արդյունավետ գործել հետագայում ևս: Յունիբանկի հետ մեր հաջող համագործակցության հիմքում բանկի արհեստավարժ անձնակազմի հետևողական աշխատանքն է: ISO 27001:2013 սերտիֆիկացումը վկայում է բանկի հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության մակարդակի և բանկի հանդեպ վստահության բարձրացման, տվյալների մշակման և վերահսկման գործընթացի արդյունավետության բարելավման մասին: Այն կնպաստի նաև արտաքին շուկայում բանկի միջազգային ճանաչման էլ ավելի բարձրացմանը», – նշեց Ս. Բարաքիանը:

ISO 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիրը ենթակա է թարմացման յուրաքանչյուր տարի:

Յունիբանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31