Սենթ Լուիսում աշխարհի 10 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարի վեցերորդ տուրում ոչ-ոքի անելով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, իսկ հաջորդ տուրում հաղթելով ԱՄՆ-ի լավագույն շախմատիստներից Հիկարու Նակամուրային՝ Լեեւոն Արոնյանը վաստակեց 5,0 միավոր եւ ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Նա մեկ միավոր ավելի ունի 2-5-րդ տեղերը բաժանող Մաքսիմ Վաշյե-Լագրավից, Անիշ Գիրիից, Ալեքսանդր Գրիշչուկից եւ Մագնուս Կարլսենից:
Այսօր Լեւոնը սպիտակներով խաղում է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ youtube.com-ի