Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ես շատ եմ ուզում, որ ինձ չլքես…

Օգոստոս 31,2015 00:00

Ինչ ունեմ-չունեմ, պատրաստ եմ քեզ տալ,

Որ պահին ձայն տաս, վայրկյանում կգամ,

Թե չհասցնեմ ակնթարթում գալ,

Թռչնից թև կառնեմ, սուրալով կգամ:

 

Հազար մղոնը վայրկյանում կանցնեմ,

Կհաղթահարեմ հրաբուխ և հողմ,

Կպատռեմ ամպերն, գլխիկոր կիջնեմ,

Ու քեզ կփարվեմ որպես հյուսած գեղմ:

 

Եթե պետք լինի, քեզ իմ մեջ կառնեմ,

Կտարալուծվեմ, քո մեջ կլցվեմ,

Թե հողմերի մեջ հանկարծ մոլորվես,

Քո փրկությանը՝ ինձ մատաղ կանեմ:

 

Ես հող կդառնամ քո ոտքերի տակ,

Եվ քեզ ման կտամ համայն աշխարհով,

Իմ ձոնած սերը կանեմ քեզ կտակ,

Միայն, թե կողքիս լինես ապահով:

 

Ինձ վրա կառնեմ դեպի քեզ եկող

Շանթ կրակները, ահեղ զարկերը,

Ու կվերացնեմ քեզ հետապնդող,

Չարիքներով լի բյուր վտանգները:

 

Կդառնամ վահան՝ դեպ քեզ սուրացող,

Թույնով պարուրված ցանկացած նետի,

Եվ դարման կանեմ քեզ ալեկոծող,

Վերքերով լեցուն ամեն մի վշտիդ:

 

Հոգիս պարուրած զգացմունքները,

Ես կվերածեմ ամուր պատյանի,

Եվ կբարուրեմ թուլություններդ,

Որ մնաս ինձ հետ ու տաս երանի:

 

Առանց վարանել կզոհեմ կյանքս,

Միայն թե բուժեմ հոգուդ վերքերը,

Չէ՞ որ առանց քեզ զուր է բաղձանքս՝

Սուրալ քո սրտի անհաս խորքերը:

 

Հասկացիր՝ մարդ ես, կյանքը ունայն է,

Եթե թափուր է աթոռը հոգուդ,

Հիշիր, ապրելը մեռնելուց վատ է,

Եթե միշտ փակ է դուռը քո հոգու:

 

Եթե տակավին փորձես լքել ինձ,

Համբարձվես երկինք ու ճախրես հեռվում,

Ես աղոթք կանեմ. Տեր երկինք տար ինձ…

Որ հանգիստ ննջեմ քո սիրո մահճում:

 

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31