Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիում կայացել է Ալյոնա Ստերլիգովայի դիզայնով ստեղծված հագուստների ցուցադրությունը. Аrtsakhpress.am

Օգոստոս 30,2015 23:28

ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախօրեին Շուշիում կայացել է Ալյոնա Ստերլիգովայի ստեղծած նորաձև հագուստների ցուցադրությունը:

 Նորաձևության ցուցադրության մտահղացման հեղինակ, հագուստի դիզայներ Ա. Ստերլիգովայի խոսքով,  միջոցառման նպատակն Արցախի գրավչությունն ու նրա անաղարտ բնությունը, ազգային, ավանդական, մշակութային արժեքները ներկայացնելն է:DSC07319

«Այստեղ բարեբախտաբար այդ ամենը պահպանվել է: Այդ պատճառով ցանկացել եմ այս ցուցադրության միջոցով ընդգծել, որ իմ դիզայներական երկարափեշ շրջազգեստներն այն հագուստն են ինչ անհրաժեշտ է և զարդարում է ավանդապահ կանանց»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ա. Ստերլիգովան՝ հավելելով, որ ցուցադրության նպատակներից է նաև արցախյան ազգային ավանդական արժեքների կարևորումը՝ մասնավորապես՝ արցախյան ձեռագործ գորգերի, հյուրասիրության ու այն ամենի արժևորմանը, որոնք իրենք կցանկանային պահել իրենց սրտերում և փոխանցել աշխարհին ու մարդկանց:

Նորաձևության ցուցադրությանը մասնակցել են 27 մոդել-աղջիկներ: Հագուստների ցուցադրությունից հետո կայացել է ավանակներով մրցավազք, որի մասնակիցները Ստերլիգով ամուսինների կողմից պարգևատրվել են մեդալներով ու արժեքավոր նվերներով:

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31