Mta.gov.am-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 30-ին, ժամը 21.23-ին ահազանգ է ստացվել, որ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով Երևանի Հալաբյան փողոցի թիվ 13 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: