Հայաստանցիներ, 46 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 100 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը չկարողացան հաղթահարել Սարաեւոյում այսօր ավարտվող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի արգելքը: Եթե Ալեքսեյ Կոպիլովը իրապես Արսենին գերազանցեց բոլոր առումներով, ապա Հովհաննեսի ու թուրք Յակուպ Յարլիկայայի միջեւ գոտեմարտն այնքան էլ մաքուր պայքարում չանցավ, ինչպես երեւում է նկարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ