Արսենը եւ նրա թիմակից Հովհաննես Մաղաքյանը քառորդ եզրափակչում են:
Սարաեւոյում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունում հայաստանցի 46 կգ քաշային Արսեն Հարությունյանը (նկար 1) երկրորդ հաղթանակը տարավ՝ գեղեցիկ ոճով առավելության հասնելով թուրք ըմբիշ Էնգին Չեթինի նկատմամբ:63 կգ քաշային կարգում Գառնիկ Ղազարյանը սկսելով 1/8 եզրափակչից՝ համառ պայքարում պարտություն կրեց, իսկ գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը (նկար 2) նույնպես 1/8 եզրափակչում հանգիստ ոճով առավելության հասավ բելառուս Վլադիսլավ Ասիպենկայի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ