Այսօր Սարաեւոյում ավարտվում է ազատ ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունը:
Հայաստանի հավաքականից մրցագորգ մտնելու են չորս ըմբիշներ: Որակավորման փուլից սկսող 46 կգ քաշային Արսեն Հարությունյանի առաջին մրցակիցը ճապոնացի Հիրաի Տանական է, իսկ 54 կգ-ում Վազգեն Թեւանյանինը՝ ամերիկացի Դայթոն Ֆիքսը: Գառնիկ Ղազարյանը՝ 63 կգ եւ Հովհաննես Մաղաքյանը՝ 100 պայքարն սկսելու են 1/8 եզրափակչից, համապատասխանաբար, Իսա Դեմիրի (Թուրքիա) եւ Վլադիսլավ Ասիպենկայի (Բելառուս) հետ գոտեմարտերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ