Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբուկով «աշտարակ»

Օգոստոս 30,2015 12:30

Այս շատ համեղ եւ շատ ախորժելի տեսքով նախուտեստը կարող եք մատուցել ինչպես տոնական, այնպես էլ ամենօրյա սեղաններին, եւ, վստահեցնում եմ, անգամ սմբուկ չսիրող ձեր հյուրերը կգնահատեն դրա համը եւ տեսքը:

Անհրաժեշտ մթերքները

smbuk1

Սմբուկ- 2-3 հատ (ցանկալի է վերցնել առանց սերմերի, հնարավորինս հաստ սմբուկներ)
Արագ հալվող պանիր, օրինակ՝ մոցարելա, սուլուգունի, կամ որեւէ դեղին պանիր- 200 գրամ
Լոլիկ- 2 հատ, աշխատեք լոլիկը եւ սմբուկը ունենան նույն տրամագիծը
Սխտոր-1-2 պճեղ
Մայոնեզ կամ քամած մածուն- 1-2 ճաշի գդալ
Ձիթապտղի յուղ- 4 ճաշի գդալ
Կարագ-100 գրամ
Աղ եւ սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սմբուկը եւ լոլիկը լվանալ, կլոր-կլոր կտրատել: Պանիրը նույնպես կտրատել բարակ շերտերով:

Թավան տաքացնել, լցնել ձիթապտղի յուղն ու կարագը իրար հետ (բնականաբար, այս զույգը կարելի է փոխարինել պարզապես արեւածաղկի յուղով, սակայն այսպես շատ ավելի համեղ է ստացվում), բադրիջանները տապակել ոչ շատ բարձր կրակի վրա:

smbuk2

Այն ափսեն, որով մատուցելու եք նախուտեստը, պատրաստ պահեք: Տապակված սմբուկները հարկավոր է աշտարակաձեւ շարել՝ շերտերի արանքը պանրի շերտ դնելով:

smbuk3

Երբ տաք-տաք վիճակում դնում եք սմբուկը, վրան պանիրը, այն անմիջապես հալվում է եւ սոսնձում բադրիջանի շերտերն իրար: Եթե պանիրն անալի է, օրինակ, մոցարելա կամ սուլուգունի, կարող եք շերտերի արանքում նաեւ աղ անել, եթե ոչ՝ միայն պղպեղը բավական է:

«Աշտարակը» կառուցեք ձեր նախընտրած բարձրությամբ: Վերջին շերտի վրա դրեք լոլիկի մի շերտ, որի վրա լցրեք մի թեյի գդալ մայոնեզ կամ քամած մածուն՝ մեջը սխտոր ճզմած: Զարդարեք սամիթի կամ ռեհանի ճյուղով:

Եթե սմբուկները բարակ են, մի ափսեի մեջ կարող եք մի քանի «աշտարակ» կառուցել եւ այդպես մատուցել, իսկ եթե հաստ են, ինչպես իմ լուսանկարներում են, ապա մեկ աշտարակը բավական է, մատուցելու ժամանակ կտրատեք:

smbuk4

 

Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

29.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31