ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը վստահեցնում է, որ զբոսաշրջությունը մեր երկրում գնալով զարգանում է:
Զբոսաշրջության վարչության պետը հավաստիացնում է, որ ամեն ինչ արվում է ոլորտը զարգացնելու, մրցունակ դարձնելու համար. «Դա նշանակում է ենթակառուցվածքների բարելավում, ծառայությունների որակական աճ, մարդկային ռեսուրսների զարգացում, երկրի հասանելիության բարձրացում, երկիրը միջազգային շուկայում ավելի ճանաչելի դարձնելու հնարավորություն, առավել արդյունավետ մարկետինգային քաղաքականության վարում»,- ասում է Մ. Ապրեսյանը՝ ընդգծելով, որ այս ուղղություններով լայնածավալ աշխատանքներ են տարվում:
Նրա փոխանցմամբ՝ 2014 թվականին 1 միլիոն 200 հազար զբոսաշրջային այցելություն է գրանցվել մեր երկրում: Սա 11.3%-ով գերազանցում է 2013-ի ցուցանիշը: Ինչ վերաբերում է այս տարվան, առայժմ միայն երկրորդ եռամսյակի տվյալն է հայտնի. «Ունեցել ենք ավելի քան 256 հազար զբոսաշրջիկ, որը 1.8%-ով ավելին է, քան նախորդ տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշը»,- տեղեկացնում է Մ. Ապրեսյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև