Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ութ անդամներից վեցը Ուկրաինայում այսօր ավարտված Կլիչկո եղբայրների միջազգային մրցաշարում բարձրացել են պատվո պատվանդան:
Ոսկե մեդալ է նվաճել 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, Ալեն Դանիելյանը 49 կգ քաշային կարգում արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վահե Բադալյանը՝ 52 կգ, Սպարտակ Թամարյանը՝ 60, Արարատ Գյուլբանգյանը՝ 64 եւ Դավիթ Չալոյանը՝ 91, բավարարվել են բրոնզե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է Արամ Մանուկյանը
Կարդացեք նաև