Նյարդաբան, քնաբան Սամսոն Խաչատրյանը, այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում բոլոր նրանց, որոնք արդեն վերադարձել են հանգստից եւ պատրաստվում են գնալ աշխատանքի ասաց, որ հանգստից հետո անհրաժեշտ է նախապատրաստել օրգանիզմին աշխատելուն: Նյարդաբանը նշեց՝ քանի որ արձակուրդի ժամանակ խախտվում է քնի ռեժիմը՝ մարդիկ ավելի ուշ են քնում եւ ուշ էլ արթնանում, ապա արձակուրդի ավարտին պետք է թեկուզ եւ զարթուցիչով վաղ արթնանալ եւ փորձել կանոնավորել քնի տեւողությունը՝ աշխատանքի գնալը ավելի հեշտացնելու եւ օրգանիզմը ավելորդ սթրեսի չենթարկելու համար:
Բժիշկը նշեց, որ մի քանի ժամային գոտի խախտած հանգստի մեկնածները պետք է իմանան, որ քնի կարգավորումը խնդիր է դառնում՝ արեւմուտքից արեւելք վերադարձողների համար, նաեւ այն մարդկանց, որոնք քնի ժամերի շեղման հակում ունեն թռիչքից առաջ եւ հետո նախապատրաստեն օրգանիզմը:
«Այն մարդկանց, որոնք հակում ունեն անքնության, խորհուրդ եմ տալիս, որ երեկոյան ժամերին չգտնվեն շատ լուսավորած տարածքում: Շատ լուսավորված տարածքը ազդող գործոն է, որը բերում է մեր քնի հորմոնի արտադրմանը եւ եթե մենք շատ լուսավորված տարածքում ենք, հուզական ակտիվ պայմաններում, հետաձգվում եւ խանգարվում է քնի ռեժիմը»,-նշեց պարոն Խաչատրյանը: Բժիշկը նման մարդկանց եւ նաեւ բոլորին խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել նաեւ սննդակարգին. «Ուշ ժամի սնունդ չընդունել, քնի մոտ ժամերին չունենան ֆիզիկական ծանրաբեռնվածություն, 17:00-ից հետո կոֆեին չպարունակող ըմպելիք չօգտագործել»:
Այն մարդիկ, որոնք գտնվում են ուսումնառության շրջանում, քնաբանը ասաց, որ խորհուրդները նույն են. «Որպեսզի ավելի ակտիվ եւ լավ հիշողությունով լինեն պետք է պահպանել քնի եւ սննդակարգի ռեժիմը, քանի որ հայտնի է, որ քնի ռեժիմը եւ արթուն հատվածի մակարդակը էապես կապված են հիշողության հարցերի հետ»:
Կարդացեք նաև
Բժիշկը նշեց, որ մարդուն, տարեկան կտրվածքով օպտիմալ հանգստի համար անհրաժեշտ է երկուսից չորս շաբաթ, որի բացակայությունը հանգեցնում է դեպրեսիվ տարբեր զարգացումների, աշխատանքային արդյունավետության պակասի, թեկուզեւ անձնական կյանքում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ՝ հոգեհուզական դաշտի խնդիրները ազդելով փոխհարաբերությունների վրա:
«Հայտնի է, որ կրճատ քուն ունեցողներ մարդկանց նյութափոխանակությունը շեղվում է՝ այդպիսի մարդիկ հակված են ճարպակալման, շաքարային դիաբետի ռիսկի բարձրացմանը, զարկերակային գերճնշման, սրտանոթային խանգարումներ, իսկ եթե նման խնդիրներ նկատվում է, ապա պետք է շուտ շտկվի մասնագետի կողմից՝ խորացումներից խուսափելու համար»,-ասաց քնաբանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ