Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Մենք ուղղակի պարել ենք Ադրբեջանի դուդուկի տակ»

Օգոստոս 29,2015 15:06

«Մի ամբողջ սերունդ է մեծացել Ղարաբաղում, որը ծնվել եւ ապրում է անկախության պայմաններում եւ արդեն 24 տարեկան է, իսկ Ադրբեջանում մի սերունդ է մեծանում, որը գիտի Ղարաբաղը իր սահմաններում չէ եւ անկախ հանրապետություն է»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում այսպես ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից մի մտավախություն էլ կա, որ եթե մի նոր սերունդ էլ գա, ապա ընդհանրապես Ղարաբաղի հարցի սրությունը կկորցնի իր ուժը: «Այդ է պատճառը, որ անընդհատ Ադրբեջանը լարվածության մեջ է պահում իրավիճակը, որ մարդկությունը, միջազգային հանրությունը չմոռանան, որ կա իրենց կողմից չլուծված խնդիր»,-նշեց պարոն Ադիբեկյանը:

Նա, խոսելով Ղարաբաղ-ադրբեջանական փոխհարաբերությունների մասին, ասաց, որ նշված է՝ եթե մի համայնք  մեկ այլ համայնքի հետ չի ուզում ապրել, ապա բոլոր միջազգային նորմերով իրավունք ուներ հասնելու անկախության.

«Մենք ուղղակի Ադրբեջանի դուդուկի տակ պարելով, ներկայացնելով մեզ որպես փրկարար դեմքեր՝ բախումը վերափոխեցինք հայ-ադրբեջանական ներքին Ղարաբաղ-ադրբեջանականի»:

Պարոն Ադիբեկյանը թվարկեց պարզորոշ հաղթանակները, որոնք ունենք՝ ղարաբաղցին հավատում է, որ դա իր հողն է, իր պետությունն է, գրանցվում է բնակչության աճ, որը մոտենում է 150 հազարի, այնտեղ կա արդեն զարգացող էլեկտրոարտադրական համակարգ: Ինչպես նաեւ նշեց, որ կա արտահանման լուրջ պոտենցիալ, որը, ըստ սոցիոլոգի, նշանակում է, որ երկիրը ապրում, գործում է, իսկ ծնված երեխաների թիվը ցույց է տալիս, որ նրանք հավատում են իրենց ապագային. «Ուղղակի այն լարված իրավիճակը, որը գոյություն ունի չի  բավարարի ո՛չ մեզ, ո՛չ ադրբեջանցիներին եւ կմնա հաջորդ սերունդներին»:

Նա նշեց, որ մեր բանակը պետք է մնա Ղարաբաղում, որպես երաշխավորություն, որ խնդրի լուծումը չլինի ռազմական, այլ կլինի բանակցային եւ խաղաղ իրավիճակում. «Մեր բարոյական պարտքն է պաշտպանելու՝ մեր պատմական էթնոսը մեր կորած պատմական տարածքում: Այսօր Ադրբեջանը ոտնձգելով հայկական պատմական տարածքները եւ համարելով Էջմիածինը ալբանական հուշակոթող, կամ արարատյան դաշտավայրը, Ղարաբաղի գոյությունը նշում է, որ այդպես չէ»:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31