Սարաեւոյում մեկնարկեց ազատ ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունը եւ Հայաստանի թիմն սկսեց պարտությունով:
58 կգ քաշային կարգում Գոռ Ղազարյանը որակավորման փուլում միավորներով զիջեց հնդիկ Սանդիփ Սանդիփին: Պայքարը համառ ստացվեց, որի արդյունքում մեր մարզիկը երկրորդ մրցափուլում ճակատի պատռվածք ստացավ: Բժիշկների միջամտությունից հետո Գոռը շարունակեց գոտեմարտը, սակայն մրցակցին ոչինչ հակադրել այդպես էլ չկարողացավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ