Լրահոս
Օրվա լրահոսը

Միջպետական ավտոճանապարհը՝ ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց

Օգոստոս 29,2015 12:48

Հայաստան –Վրաստան միջպետական  ավտոճանապարհի մաս կազմող  Իջեւան-Նոյեմբերյան  ճանապարհի Ոսկեպար –Բաղանիս հատվածի մի մասը ձգվում է ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց, մի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Նախկինում հայտնել ենք, որ ադրբեջանցիները այդտեղ հողաշեն, ռազմական նշանակության նոր ճանապարհ են կառուցում:  Բաղանիս գյուղի  վարչական տարածքում, միջպետական ավտոճանապարհը ազերիների գնդակոծություններից պաշտպանող հողե պատնեշ կար: Սակայն 1990-ական թվականներին երկրորդ կեսին չգիտենք ում որոշմամբ այն քանդեցին, ավտոմեքենաները լրիվ տեսանելի դարձնելով ազերիների դիրքերից:

Իսկ Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, սահմանագոտուց համեմատաբար հեռու ավտոճանապարհին սողանքային գոտի կա, մեծ բեռնատարներն այդ ճանապարհով երթեւեկելու դեպքում  շրջանցիկ , լեռնային ոլորաններով ձգվող ճանապարհը կարող է փլվել:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31