Լեո 52 հասցեում գտնվող ակումբը, որ հենց այդպես էլ կոչվում էր՝ «Լեո 52», փակվել է։ Ակումբը պատկանում էր արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի դուստրերին։ Եվ նախարարի կարճատեւ գործունեության ամենատպավորիչ քայլն այս ակումբում հրավիրված ասուլիսն էր՝ ակումբը գովազդելու ակնհայտ միտումով։ Այժմ այդ հասցեում տեղակայվել է վրացական «Սուլիկո» ռեստորանը, որը դեռեւս չի գործում։ Ռեստորանի տնօրեն Արեւիկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց «Լեո 52»-ի փակվելու եւ «Սուլիկոյի» գործելու փաստը։
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: