Քիչ հետո Սարաեւոյում կմեկնարկի ազատ ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունը, որին Հայաստանը մասնակցելու է վեց ըմբիշով. Հարություն Մանուկյան՝ 42 կգ, Արսեն Հարությունյան՝ 46, Վազգեն Թեւանյան՝ 54, Գոռ Գրիգորյան՝ 58, Գառնիկ Ղազարյան՝ 63 եւ Հովհաննես Մաղաքյան՝ 100:
Այսօր պայքարի մեջ ներգրավվելու են Հարություն Մանուկյանը, որի մեկնարկային մրցակիցը 1/8 եզրափակչում ղազախ Ակբար Կուրբանովն է, եւ Գոռ Ղազարյանը: Նա սկսելու է որակավորման փուլից՝ հնդիկ Սանդեպ Սանդեպի հետ գոտեմարտով:
Այս պահին աշխարհի առաջնության մասնակիցները մրցագորգերում նախավարժանք են անցկացնում (նկարում):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև