Արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում չստացած «Ալյանս» ցենտրիստական-առաջադիմական կուսակցությունն այսօր՝ օգոստոսի 29-ին, նոր համագումար կհրավիրի, որը փակ է լինելու լրատվամիջոցների համար։ Թե ինչու, թերեւս պարզ է․ սա լինելու է ձեւական համագումար, որպեսզի ԱՆ ներկայացվեն գրանցման համար պահանջվող փաստաթղթերը: Պետռեգիստրը մերժել էր «Ալյանսը» գրանցել որպես կուսակցություն, քանի որ կուսակցության նախագահի եւ լիազորված անձի անձնագրերի պատճենները վավերացված, հիմնադիր համագումարի արձանագրության էջերն էլ համարակալված չեն եղել։
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: