Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են մեր վիճակագիրները տնտեսական աճ «նկարելու». «Հայկական ժամանակ»

Օգոստոս 29,2015 11:30

Տարվա ավարտին մնացել է 4 ամիս: Այսինքն` 4 ամսից այս տարվա տնտեսական աճի «հաշվիչը» կանգ կառնի:  Դրանից մի որոշ ժամանակ անց մենք կիմանանք, թե այդ  «հաշվիչի» վրա որքան տնտեսական աճ է գրվել: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը արդեն հայտարարել-ակնարկել է, որ այս տարվա կտրվածքով ունենալու ենք տնտեսական բավականին բարձր աճ 3-4 տոկոսի սահմաններում: Մեր պաշտոնական վիճակագիրներն էլ դա, բնականաբար, ընդունել են որպես ՀՀ բարձր ղեկավարության կողմից իջեցված հրահանգ ու գլխապատառ աճեր են նկարում:

Պաշտոնական վիճակագիրների` յուրաքանչյուր ամիս հրապարակած ցուցանիշները դրանք ուսումնասիրող նույնիսկ ոչ մասնագետների մեջ խառը զգացմունքներ են առաջացնում` սկզբում դրանք ծիծաղելի են թվում, հետո շատ տխրեցնում են, հետո նյարդայնացնում են, հետո կարեկցանք են առաջացնում ու այսպես շարունակ: Մի խոսքով, տարբեր, հակասական զգացմունքների մի իսկական հրաբուխ: Միակ բանը, որ դրանք չեն առաջացնում` վստահությունն է: Եւ հիմա զուտ սպորտային հետաքրքրություն է առաջացնում այն, թե ինչպես են մեր պաշտոնական վիճակագիրները 2015 թվականի կտրվածքով 3-4 տոկոս աճ նկարելու: Որ նկարելու են` դա հաստատ: Հրահանգը իջեցված է:

Բայց կա նույնքան պաշտոնական մեկ այլ վիճակագրություն, որտեղ նկարչություն անելը դժվար է` շատ դժվար: Խոսքը պետական բյուջեի հարկային մուտքերի վիճակագրության մասին է: Բյուջե մտած փողերի հարցում հավելագրումներ նկարելը այնքան էլ հեշտ չէ: Եվ այստեղ բացահայտվում է, թե ինչպես է «աճում» մեր տնտեսությունը: Իսկ պատկերը սարսափելի է: Արդեն նշել ենք, որ այս տարվա առաջին 7 ամիսներին մեր պետական բյուջե է հավաքագրվել 592 միլիարդ դրամ: Սա մոտ 700 միլիոնով ավելի քիչ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: 3-4 տոկոս աճ արձանագրած տնտեսությունից հավաքագրված հարկերը պետք է համարժեք աճ ունենային: Ընդ որում, այդ աճը չպետք է լինի ճիշտ այնքան, որքան տնտեսական աճն է:

Հայկ ԳԵՒՈՐԳՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31