Կանայք սպորտում երբեմն ավելի դաժան են, քան տղամարդիկ:
Միջադեպը տեղի է ունեցել Ակրի նահանգի ֆուտզալի կանանց առաջնության կիսաեզրափակիչ խաղում: Խաղային դրվագներից մեկում Լեանդրա անունով ֆուտբոլիստուհին կորցրել է ինքնատիրապետումը եւ ոտքով հուժկու հարված հասցրել հատակին ընկած Մոնիկ անունով մրցակցի դեմքին: Տուժողը ողջ գիշերն անցկացրել է հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ:
Լեանդրային երկարատեւ որակազրկում է սպասվում, իսկ Մոնիկի թիմը հաղթել է 8:1 հաշվով:
https://www.youtube.com/watch?v=r5KJlsDsvng
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ eurosport-ի