Եւ ոչ ոքի պարտապան մի՛ մնացէք, բացի միմեանց սիրելուց, քանի որ, ով սիրում է ընկերոջը, կատարում է օրէնքը։ Մի՛ շնացիրը, մի՛ սպանիրը, մի՛ գողացիրը, սուտ մի՛ վկայիրը, մի՛ ցանկացիրը եւ ուրիշ ինչ պատուիրան էլ որ կայ, այս խօսքի մէջ է բովանդակւում, թէ՝ սիրի՛ր քո ընկերոջը ինչպէս քո անձը. սէրն իր ընկերոջը չար բան չի անի. սէրն է օրէնքի լրումը։ Այս էլ իմացէ՛ք ներկայ ժամանակիս մասին, որովհետեւ հիմա ճիշտ ժամն է, որ մենք քնից զարթնենք. քանի որ փրկութիւնն այժմ մեզ աւելի մօտ է, քան երբոր մենք հաւատացինք։ Գիշերն անցաւ, եւ ցերեկը մօտեցաւ. ուրեմն դէ՛ն գցենք խաւարի գործերը եւ հագնենք լոյսի զրահը. շարժուենք առաքինութեամբ, ինչպէս ցերեկով, ո՛չ անառակութիւններով եւ հարբեցողութեամբ, ո՛չ պոռնկութեամբ եւ պղծութեամբ, ո՛չ նախանձով եւ կռուազանցութեամբ. զգեստաւորուեցէ՛ք Տէր Յիսուս Քրիստոսով եւ մարմնին խնամք մի՛ տարէք ցանկութիւնները գոհացնելու համար։
Հաւատի մէջ տկարացածին ընդունեցէ՛ք՝ ո՛չ երկմիտ տարակուսանքով։
Մէկը հաւատում է, թէ կարելի է ուտել ամէն բան. իսկ ով տկար է հաւատի մէջ, բանջարեղէն է ուտում. ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում. իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, քանզի Աստուած նրան ընդունեց։ Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետեւ կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել։ Մէկը բարձր է դասում օրը՝ օրից, իսկ միւսը՝ բոլոր օրերը՝ հաւասար. իւրաքանչիւր ոք թող շարժուի, ինչպէս ինքն է դատում։ Ով օրուայ վրայ է ուշ դնում, Տիրոջ համար է այդ անում. եւ ով օրուայ վրայ ուշ չի դնում, Տիրոջ համար է, որ ուշ չի դնում. եւ ով ուտում է, Տիրոջ համար է ուտում եւ գոհութիւն է յայտնում Աստծուն. եւ ով չի ուտում, Տիրոջ համար չի ուտում եւ գոհութիւն է յայտնում Աստծուն։ Արդարեւ, մեզնից ոչ ոք իր համար չի ապրում եւ իր համար չի մեռնում. եթէ ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում. եւ եթէ մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Եւ արդ, ապրենք թէ մեռնենք, Տիրոջն ենք. քանզի այս բանի համար իսկ Քրիստոս մեռաւ ու կենդանացաւ, որպէսզի մեռելներին եւ կենդանիներին հաւասարապէս տիրի։ Դու ինչո՞ւ ես դատում քո եղբօրը, կամ ինչպէ՞ս ես արհամարհում քո եղբօրը, քանի որ բոլորս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատեանի առաջ, որովհետեւ գրուած է. «Կենդանի եմ ես, – ասում է Տէրը, որպէսզի ամեն ծունկ ինձ ծնրադրին եւ ամէն լեզու Աստծուն դաւանի»: Ապա ուրեմն՝ մեզնից իւրաքանչիւր ոք Աստծուն հաշիւ է տալու իր համար։
Ուստի, միմեանց չդատենք. աւելի շատ այս բանը դրէք ձեր մտքում՝ եղբօր առաջ գայթակղութեան քար չդնել։ Այս գիտեմ եւ վստահ եմ Քրիստոս Յիսուսով, որ ինքն իրենից չկայ պիղծ բան, այլ, ով կարծում է, թէ մի բան պիղծ է, այդ իր համար է պիղծ. որովհետեւ, եթէ ուտելիքի համար քո եղբայրը տրտմում է, այլեւս սիրով չես վարւում։ Քո ուտելիքով կորստեան մի՛ մատնիր նրան, որի համար մեռաւ Քրիստոս։ Ձեր բարին թող առիթ չծառայի չարախօսութեան, որովհետեւ Աստծու արքայութիւնը ուտելիք եւ ըմպելիք չէ, այլ՝ արդարութիւն եւ խաղաղութիւն եւ խնդութիւն Սուրբ Հոգով. որովհետեւ, ով այս ձեւով ծառայում է Քրիստոսին, հաճելի է Աստծուն եւ գովելի՝ մարդկանց առաջ։
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԹՈՒՂԹԸ ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ
“Սիրիր ընկերոջդ, քանի դեռ նա քեզ չի սիրել”:
Սեռժի քսիվը համագյուղացիներն
Այո և Ամեն:
Առաջարկությունը արեք՝ ՀՀԿ-ին, թող այս հատվածը մտցնի սահմանադրության տեքստի մեջ..)))..
ՀՀԿ-ականները կողմ կքվեարկեն։ Նրանց հատկապես դուր կգա.
«Մէկը հաւատում է, թէ կարելի է ուտել ամէն բան. իսկ ով տկար է հաւատի մէջ, բանջարեղէն է ուտում. ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում. իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, քանզի Աստուած նրան ընդունեց։ Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր տիրոջ համար է…» ..))).. պարբերությունը…
Դուք, ովքեր ուտում են միայն բանջարեղեղեն… Դուք ուտում եք միայն բանջարեղեն, որովհետև տկար եք ձեր հավատի մեջ՝ տիրոջ (Սերժի) նկատմամբ..))).. Ով չի ուտում՝ թող չդատի նրան ով ուտում է՝ քանզի Աստված (Սերժը) նրան ընդունեց..))).. Դու ով ես, որ դատում ես ուրիշի (Սերժի) ծառային? Բայց, մի անհանգստացեք՝ կանգնած լինեք (ՀՀԿ «շարքերում») թե ընկած (օրինակ՝ մի քանի օր առաջվա՝ ասֆալտի վրայով քարշ տված և ուշակորույս ցուցարարը) իր տիրոջ (Սերժի) համար է..)))..
Հետո էլ զարմանում ենք՝ թե ինչու են Հայաստանում թափով եկեղեցիներ սարքվում… Ւնչու է՝ ԵԿԵՂԵՑԻՆ (աստված) ամուր կանգնած Սերժի կողքին՝ Ա.Աբրահամյանն էլ՝ Աստծու կողքին..)))..
Ւսկ մեր մոտ՝ կա պատից կախված ՈՍԿԵ ԿԱՆՈՆ՝ «Ով ասաց՝ Աստված (անկախ՝ կրոնական պատկանելիությունից և համոզմունքներից) բանակցության սենյակից դուրս է գալիս։ Նա կամ քցող է, կամ՝ անվճարունակ։ Նրա հետ բանակցելը՝ իմաստ չունի։»…
Կան բաներ, որոնք զուտ ազգային պետք է լինեն, ասենք լեզուն, մշակույթը, կրոնը ու նման բաներ, եթե մեր մտավորականությունը չգիտի, թե ինչը պետք է ազգային լինի, ինչը անպաման չի, դա մեր մտավորականության մակարդակն է ցույց տալիս, ավելի ճիշտ՝ մտավորականության բացակայությունը։