«Շատ բարձր եմ գնահատում մեր համատեղ անցած ուղին, շատ մեծ հարգանք ունեմ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ինչպես նաեւ Գագիկ Ջհանգիրյանի եւ ՀԱԿ-ի որոշ այլ անդամների նկատմամբ: Այնուհանդերձ, կարծում եմ, որ գործընկերների հետ նման կերպ չեն վարվում: Շանտաժով գործընկերներ չեն վաստակում եւ չեն պահում: Ի վերջո, մենք ՀԱԿ կուսակցության հետ պայմանագիր չունենք, որ միշտ համակարծիք ենք լինելու իրենց հետ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
«Առավոտ» օրաթերթ
28.08..2015