Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախկին «Բոնդը» հայտնի կերպարում սեւամորթի է տեսնում

Օգոստոս 29,2015 12:30

Հանրահայտ իռլանդացի դերասան եւ պրոդյուսեր Փիրս Բրոսնանը, որ կատարել է Ջեյմս Բոնդի դերը 4 ֆիլմերում («Ոսկե աչք», «Վաղը երբեք չի մեռնում», «Ամբողջ աշխարհը քիչ է», «Մեռիր, բայց ոչ հիմա»), վերջերս տղամարդկանց Details ամսագրին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ եկել է ժամանակը, որպեսզի Ջեյմս Բոնդին, այսինքն՝ Գործակալ-007-ին մարմնավորի որեւէ միասեռական կամ սեւամորթ: «Այդպես ավելի հետաքրքիր կլինի»,- նշել է նախկին «Բոնդը»: Միեւնույն ժամանակ նաեւ տարակուսանք է հայտնել՝ ֆիլմի որեւէ ռեժիսոր դժվար թե համարձակվի նման քայլի գնալ:

7-i-

Փիրս Բրոսնանի համոզմամբ, 21-րդ դարի Ջեյմս Բոնդի կերպարում հրաշալի կնայվի մասնավորապես բրիտանացի սեւամորթ դերասան եւ պրոդյուսեր Իդրիս Էլբան, որը, նրա համոզմամբ, եւ խարիզմա ունի, եւ հմայք: Իմիջիայլոց, Իդրիս Էլբայի անունը՝ իբրեւ պոտենցիալ Ջեյմս Բոնդ, շրջանառության մեջ է դրվել այն բանից հետո, երբ Դենիել Քրեյգը հրաժեշտ է տվել այդ կերպարին: Այսինքն՝ դա 2014-ի վերջերին էր: Ընդ որում, լուրը տարածվեց այն բանից հետո, երբ հաքերային հարձակման արդյունքում Sony Pictures Entertainment-ի գաղտնի նամակագրությունը հանրայնացվեց:
Հավելենք, որ Էլբայի անունը հռչակվել է հատկապես RocknRolla, Prometheus, Pacific Rim ֆիլմերով:

«Առավոտ» օրաթերթ
28.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31