Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսեք հեծանիվ քշել

Օգոստոս 29,2015 11:30

Շատերը հեծանիվին վերաբերում են որպես տեղափոխության միջոց, մի մասն էլ` զվարճալի զբաղմունք, բայց որպես օրգանիզմն ամրացնող մարզական պարագայի՝ քիչ ենք օգտվում: Ինչո՞վ է հիմնավորված օրգանիզմի վրա հեծանվով զբոսանքների բարերար ազդեցությունը, եթե հայտնի է, որ դրանք նպաստում են ֆիզիկական, իսկ միաժամանակ` բնության հետ շփման շնորհիվ` նաեւ հոգեկան վիճակի լավացմանը:

Մասնագետները նշում են, որ հեծանիվ քշելիս գրեթե բոլոր մկանները դուրս են գալիս երանավետ ալարկոտության վիճակից: Դրանք դառնում են առավել առաձգական եւ ձիգ` պատրաստ մկանային ճիգերի:

Հեծանվով երթեւեկելը նպաստում է նիհարելուն: Եթե սեղմելով ոտնակները, կատարեք խոր ներշնչումներ, օրգանիզմը լավ է հագենում թթվածնով, կոփվում են շնչառական ուղիները, մշակվում է աշնանային մրսածության նկատմամբ վարակի անընկալություն: Բայց նաեւ շատ կարեւոր է հիշել՝ ինչպես հագնվել` ոչ շատ տաք, որպեսզի չքրտնեք, եւ ոչ էլ շատ թեթեւ, որպեսզի չմրսեք:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
28.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31