Գեւորգ Պետրոսյանը վերադառնում է ԲՀԿ
Aravot.am-ի տեղեկություններով աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը կրկին ԲՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել: Մեր այդ տեղեկությունը հաստատեց ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Գեւորգ Պետրոսյանը ԲՀԿ- ից դուրս էր եկել 2010 թվականին: Տիկին Զոհրաբյանը պարզաբանեց, որ Գեւորգ Պետրոսյանն այն ժամանակ թողել էր կուսակցությունը, քանի որ հասարակական սեկտորում այնպիսի աշխատանքի էր անցել, որը ապակուսակցականություն էր պահանջում: Նաիրա Զոհրաբյանը հավաստիացրեց, որ այս տարիների ընթացքում Գեւորգի հետ ընկերական հարաբերություններն իրենք պահպանել են, ավելին, իբրեւ պրոֆեսիոնալ իրավաբան, նա հաճախ է իր խորհրդատվություններով օգնել ԲՀԿ-ականներին:
Այսօր Գեւորգ Պետրոսյանը ԲՀԿ-ին կրկին անդամագրվելու դիմում է ներկայացրել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ