Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր հեծանվորդների «դոպինգը» մայրական անարատ կաթն է

Օգոստոս 28,2015 19:24

Աթենքում անցկացված հեծանվային սպորտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ոսկե եւ Աստանայում կայացած նույն տարիքային խմբի աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ նվաճած Էդգար Ստեփանյանի եւ մեր մյուս հեծանվորդների հաջող մրցելույթների առիթով այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Aravot.am-ը հետաքրքրվեց, թե հեծանվային սպորտն աշխարհում ոչ մաքուր (դոպինգի չարաշահման տեսանկյունից) մարզաձեւի համբավ ունի: Հայաստանում այդպիսի խնդիր մեր հեծանվորդներն ունե՞ն:

Ի պատասխան, մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանն ասաց. «Հայ հեծանվորդները միշտ էլ ձեռքբերումներ ունեցել են ու երբեք նման խնդիրներ չեն առաջացել: Մենք շատ սերտորեն ենք համագործակցում Հայաստանի հակադոպինգային ծառայության հետ ու անգամ մարզիկի առողջական ամենաթեթեւ հարցում որեւէ դեղ չենք օգտագործում մինչեւ մասնագետի թույլտվությունը չստանանք: Մեր հեծանվորդների դոպինգը իրենց ընդունած մայրական անարատ կաթն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31