Մարզխորհրդի նիստ` Վանաձորում
Այսօր Վանաձորում տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը խոսեց մարզի համայնքների 2015 թվականի բյուջեների 7 ամիսների սեփական եկամուտների կատարման մասին:
Նա նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ եկամուտների հավաքագրումը ապահովվել է 105,5 տոկոսով:
«2015 թ.-ի 7 ամսվա ընթացքում համայնքային բյուջեի եկամուտների հավաքագրման վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա նույն այդ ժամանակահատվածի համեմատությամբ եկամուտների հավաքագրումը ապահովվել է 105,5 տոկոսով:Մարզի համայնքների բյուջեներում 2015 թ-ի 7 ամիսների կտրվածքով նախատեսված եկամուտների հավաքագրումը ապահովվել է 98,1 տոկոսով, կամ նախատեսված 3 միլիարդ 456 միլիոնի դիմաց հավաքագրվել է 3 միլիարդ 391 միլիոն դրամ:
Կարդացեք նաև
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է 907 միլիոն 700 հազար դրամ, պլանի դիմաց հավաքագրվել է 874 միլիոն դրամ կամ կատարողականը կազմել է 96,4 տոկոս, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 3,1 տոկոսով կամ հավաքագրվել է 18,3 միլիոն դրամ ավելի»,-տեղեկացրեց ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետը:
Նա նկատեց, որ մարզի 6 համայնքների` Շամուտ, Անտառամուտ, Դաշտադեմ, Լոսաղբյուր, Պրիվոլնոյե, Քարինջ, ընթացիկ տարվա սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը ցածր է եղել 60 տոկոսից:
Խոսելով գույքահարկի հավաքագրման մասին` Հրայր Պապոյանը հավելեց, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գույքահարկի հավաքագրումը ավել է կատարվել 10,5 տոկոսով կամ 31,7 միլիոն դրամով:
«Օգոստոսի 1- ի դրությամբ գույքահարկի 325,2 միլիոն դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 334.9 միլիոն դրամ կամ կատարողականը կազմել է 103 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հավաքագրումը ավել է կատարվել 10,5 տոկոսով կամ 31,7 միլիոն դրամով»,-նշեց ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետը:
Մհեր ԹԱԴԵՒՈՍՅԱՆ