Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ սանհրահանգիչները վերապատրաստվում են ամերիկացի գործընկերների կողմից

Օգոստոս 28,2015 16:55

Օգոստոսի 28-ին Դեսպան Ռիչարդ Միլսն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա գտնվեցին ԱՄՆ զինված ուժերի կողմից հայ սանհրահանգիչների պատրաստման համար դասախոսական կազմի  նորարարական ուսումնական դասընթացի ավարտական միջոցառմանը: Դասընթացի առաջին հայ շրջանավարտները 12-ն են:

Վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ Ցամաքային ուժերի 6 զինծառայողներ դասընթացներ են անցկացրել հայ գործընկերների համար, ովքեր սկսելու են ծառայել որպես հրահանգիչներ Հայաստանի զինված ուժերի ռազմական բուժակների դպրոցում: Դասընթացն ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ու ՀՀ Պաշտպանության նախարարության գործակցության շրջանակում է իրականցվում և նպատակ ունի բարելավել վիրավոր զինծառայողներին ցուցաբերվող բուժօգնությունը:

«Դուք կյանքեր կփրկեք: Ձեր շնորհիվ զինված ուժերում ծառայող ձեր եղբայրներն ու քույրերը կվերադառնան տուն այնպիսի տեղերից, որտեղ շատերը վախենում են անգամ ոտք դնել. վտանգավոր տեղեր, ուր դուք համաձայնում եք գնալ հանուն խաղաղության», – ասաց դեսպան Միլսը` դիմելով շրջանավարտներին:

Փորձառու և հմուտ ամերիկացի դասընթացավարների խումբը, որի կազմում ԱՄՆ Ցամաքային ուժերի սերժանտներ են և մեկ սպա, հայ ռազմական բուժակներին ուղղորդեցին նորագույն մեթոդները ներկայացնող համընդգրկուն ուսումնական գործընթացի միջով, որն իրականացվեց նույն այն ուսումնական ծրագրով, որը կիրառվում է ամերիկյան ռազմական բուժակների ուսուցման համար: Հազարավոր էջեր թարգմանվել են հայերեն, որի արդյունքում հնարավոր է դարձել այս դասընթացը մատուցել անգլերենից զատ մեկ այլ լեզվով:  Այս հաջողված փորձի արդյունքում ամերիկյան զինված ուժերը սկսել են այլ պետություններից խնդրանքներ ստանալ իրենց  մայրենի լեզուներով  նման դասընթաց կազմակերպելու վերաբերյալ:

«Հայ-ամերիկյան կուռ և ամուր գործընկերությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչպիսիք կարող են լինել ձեռքբերումները, երբ մենք աշխատում ենք միասին, – ասաց դեսպան Միլսը, – այսօրվա ավարտական միջոցառումը շարունակաբար աճող և ամրապնդվող երկկողմ համագործակցության մի նոր օրինակ է: Այս դասընթացը մեր պետությունների փոխադարձ առաջընթացի, մեր բարեկամության  և միմյանց նկատմամբ կուռ հավատի և վստահության դրսևորման ևս մեկ օրինակ է: Գիտեմ, որ մեր գործընկերությունը կամրապնդվի անվտանգությանն ու կայունությանն ուղղված մարտահրավերներին դիմակայելու մեր հետագա ջանքերին զուգընթաց, մարտահրավերներ, որ որևէ երկիր ի զորու չէ միայնակ լուծել: Նորօրյա  մարտահրավերներին դիմակայելու համար պահանջվում է նույնակերպ մտածողություն ու մոտեցումներ որդեգրած պետությունների համագործակցություն, իսկ այսօրվա մեր միջոցառումը փաստում է, որ հայ-ամերիկյան համագործակցությունն ընթանում է աշխույժ ու լավ»:

Ամերիկյան զինված ուժերի և Հայաստանի Խաղաղապահ բրիգադի միջև վաղուց ի վեր ձևավորված գործընկերությունը մեծ կարևորություն ունի: 2004թ. Հայաստանի խաղաղապահ բրիգադի մեկ դասակ ՆԱՏՕ-ի ուժերի կազմում տեղակայվեց Կոսովոյում՝ կայունության ու խաղաղության ապահովման նպատակով: Այդ ժամանակվանից ի վեր հայ զինծառայողներն ակտիվորեն աջակցել են ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություներին թե՛ Իրաքում, թե՛ Աֆղանստանում, իսկ անցած տարի նոյեմբերին հայկական զորամիավորումները ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում մեկնեցին Լիբանան:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31